ՀՀ ճանապարհները 24.01.2021

24-01-2021

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպությունը ճանապարհային ոստիկանության օգնությամբ ժամը 20:40-ին Գորիսի տարածաշրջանի Տաթևի խաչմերուկի հատվածում մեքենաների խցանումը վերացրել է։ Երթևեկությունը վերականգնված է, սակայն սաստիկ բուքը շարունակվում է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տվյալ ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18։30-ի դրությամբ, սաստիկ բքի և ձյան բերվածքների պատճառով Տաթևի խաչմերուկի հատվածում առաջացել էր խցանում, ինչի պատճառով ճանապարհահատվածը փակ էր։


+++

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունվարի 24-ին՝ ժամը 19.30-ի դրությամբ, բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։
 
Այս պահին կան տրանսպիրտային միջոցների կուտակումներ, ինչը նախորդ օրերին նշված ճանապարհին եղանակային վատ պայմանների հետեւանք է։
 
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
 
+++
 
Հունվարի 24-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, սաստիկ բքի և ձյան բերվածքների պատճառով Գորիսի տարածաշրջանի Տաթևի խաչմերուկի հատվածում առաջացել է խցանում։ Ճանապարհահատվածը այժմ փակ է։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

+++

Հունվարի 24-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Սևանի, Վայքի (Սարավանի լեռնանցքում), Սիսիանի («Ջանգեր» կոչվող հատվածում), Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վերջին հրատապ նորությունները

Գիշերային ժամերին Արգավանդի խաչմերուկից մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ հատվածում երթևեկությունը սահմանափակվելու է

03-11-2025

Վարորդները կարող են գիշերային ժամերին նշված հատվածը շրջանցել տվյալ ճանապարհի բաժանարար գոտու աջ և ձախ ուղղություններով։

Կարդալ ավելին

Պայթեցման աշխատանքներ՝ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին

29-10-2025

Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին