ՀՀ ճանապարհները 24.02.2021

Փետրվարի 24-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Ճամբարակի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Կապան-Քաջարան, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Աշոցքի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
+++
Փետրվարի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Թումանյանի տարածաշրջանում և Սևանի կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում։
Գորիս-Սիսիան և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
+++
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Քուչակից մինչև Նիգավան ճանապարհահատվածում բուք է։
Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025
25-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 24.03.2025
24-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 23.03.2025
23-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելին