Իրավիճակը ճանապարհներին. 24.03.2022

24-03-2022

Մարտի 24-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցք և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 
+++
 
Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ալագյազ-Արթիկ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևանի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
 
Սարավան-«Զանգեր», Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցք և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ապարանի, Սպիտակի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

+++

Մ-6, Վանաձոր–Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 46-47-րդ կմ (Օձուն-Ալավերդի) հատվածում կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով ավտոճանապարհը փակ է։

+++

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ալագյազ-Արթիկ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար փակ է։

Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված), Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Աղվանի-Տաթև, Վարդենյաց լեռնանցք ճանապարհները և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հայաստանի Հանրապետությունում տեղում է ձյուն՝ բացառությամբ Վարդենիսի, Իջևանի տարածաշրջանների։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 02.12.2022

02-12-2022

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 01.12.2022

01-12-2022

Տեղումներ և մառախուղ՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 30.11.2022

30-11-2022

Տեղումներ՝ ճանապարհներին։

Կարդալ ավելին