Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2022

25-03-2022

Մարտի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

Մարտի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդաղբյուր-Մուսայելյան և Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները և Գորիս-Սիսիան (25-ից 27-րդ կմ) ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

+++

Մարտի 25-ին՝ ժամը 10։50-ի դրությամբ, բքի պատճառով Սիսիանի տարածաշրջանի Հարժիսի խաչմերուկի հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

+++

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան, Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցք և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Իջևանի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 02.12.2022

02-12-2022

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 01.12.2022

01-12-2022

Տեղումներ և մառախուղ՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 30.11.2022

30-11-2022

Տեղումներ՝ ճանապարհներին։

Կարդալ ավելին