Լուսագյուղի մոտ գտնվող կամուրջը հիմնանորոգվում է. զուգահեռ կամրջով բեռնատարներ անցնել չեն կարող
25-05-2023
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածում (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) գտնվող կամուրջը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, իսկ նորոգվող կամուրջը շրջանցող զուգահեռ կամրջով տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։
Հորդորում ենք վարորդներին պահպանել սահմանված չափը, քանի որ շրջանցիկ կամուրջը նախատեսված է միայն մարդատար մեքենաների համար։
Բեռնատարների վարորդները նշված տեղանքը կարող են շրջանցել Լուսագյուղ-Ջրառատ-Մ-3 ճանապարհով։
Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 13.01.2026
13-01-2026Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Կարդալ ավելին