Իրավիճակը ճանապարհներին. 25.11.2021

25-11-2021
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Գորիսի, Իջևանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Գորիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Անիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
 
Սիսիանի տարածաշրջանում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

+++

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10.00 դրությամբ, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ «Հաղարծին» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

+++

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Անիի, Արագածի, Ապարանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սևանի, Հրազդանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Աբովյանի, Թալինի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5 մետր։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 08.12.2021

08-12-2021

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին 07.12.2021

07-12-2021

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 06.12.2021

06-12-2021

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին