Իրազեկում վարորդներին
26-07-2023
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երթևեկության կազմակերպման պլանում կատարվել է ժամանակավոր փոփոխություն կմ35+450-կմ37+200 հատվածում։
Հուլիսի 27-ից նախատեսվում է կազմակերպել շրջանցիկ ճանապարհի միացման հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Լծորդման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 3 օրվա ընթացքում։
Գյումրի-Երևան ուղղության երթևեկությունը կապահովվի ներկայում գոյություն ունեցող ճանապարհով, իսկ հակառակ՝ Երևան-Գյումրի ուղղությունը նախատեսվում է շրջանցիկ ճանապարհով։
Լծորդումների իրականացման աշխատանքների ժամանակ երթևեկության անվտանգությունը կապահովվի դրոշակակիրների և համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման միջոցով։
Շրջանցիկ ճանապարհի լծորդման հատվածներում երթևեկության բաժանարար հատվածներում կտեղադրվեն կոներ՝ լուսանդրադարձման բարձր հատկություններով։ Այդ հատվածում լրացուցիչ անվտանգությունը կապահովվի դրոշակակիրների օգնությամբ։
Լծորդման աշխատանքներն ավարտելուց հետո Մ-1-ի նշված հատվածի երթևեկությունը երկու ուղղություններով կիրականացվի շրջանցիկ ճանապարհով:
Վերջին հրատապ նորությունները
Գիշերային ժամերին Արգավանդի խաչմերուկից մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ հատվածում երթևեկությունը սահմանափակվելու է
03-11-2025Վարորդները կարող են գիշերային ժամերին նշված հատվածը շրջանցել տվյալ ճանապարհի բաժանարար գոտու աջ և ձախ ուղղություններով։
Կարդալ ավելինՊայթեցման աշխատանքներ՝ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին
29-10-2025Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։
Կարդալ ավելինԵրևանից Պռոշյան ճանապարհահատվածում երթևեկությունն առավոտյան ժամը 06:00-ից մինչև 20:00 ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով
29-10-2025Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Կարդալ ավելին