Իրազեկում վարորդներին

27-09-2024
Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհին՝ «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ (Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դարյան խաչմերուկից մինչև Մ. Մաշտոցի փ.-Մ-3 խաչմերուկ հատվածում), կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխությունը կատարվում է միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
 
Նշված հատվածում կայանումը թույլատրվելու է միայն թեթև մարդատար ավտոմոբիլների համար՝ ճանապարհին զուգահեռ։
 
Կայանումը կազմակերպելու նպատակով կատարվելու են համապատասխան գծանշումներ, և տեղադրվելու են ճանապարհային նշաններ։
 
Երթևեկության մասնակիցներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 13.02.2026

13-02-2026

Բուք՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 12.02.2026

12-02-2026

Ձյուն, մառախուղ՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 11.02.2026

11-02-2026

Ձյուն, մառախուղ՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին