ՀՀ ճանապարհներ 29.01.2021

29-01-2021

Հունվարի 29-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Ապարանի տարածաշրջանում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արթիկ-Ալագյազ, Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին բուք է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

Հունվարի 29-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Մարտունի-Վարդենիս, Սիսիան-Գորիս և Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին բուք է։

Վարդենյանց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

Հունվարի 29-ին՝ ժամը 13։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

+++

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Վայքի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վանաձորի, Մարտունիի, Թումանյանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025

25-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 24.03.2025

24-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 23.03.2025

23-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին