ՀՀ ճանապարհները 30.01.2021

30-01-2021
Հունվարի 30-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։
 
Արագածի, Քաջարանի, Գավառի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Ապարանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր, Կոտայքի տարածաշրջանում (Չայնի կոչվող հատված) նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
 
Վարդենիսի տարածաշրջանում բուք է։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է միայն անվաշղթաների օգտագործմամբ։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

Հունվարի 30-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։

Կոտայքի տարածաշրջանում (Չայնիի կոչվող հատված) մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Վարդենիսի տարածաշրջանում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է միայն անվաշղթաների օգտագործմամբ։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

+++

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է միայն անվաշղթաների օգտագործմամբ։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025

25-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 24.03.2025

24-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 23.03.2025

23-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին