Ճանապարհների վիճակը 30.11.2020
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Աշոցքի, Նոյեմբերյանի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալինից դեպի Գյումրի ավտոճանապարհին, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։ Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
+++
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Թալինի և Սպիտակի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
+++
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Դիլիջանի, Գորիսի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Երևան-Սևան ավտոճանապարհին և Վայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 13.01.2026
13-01-2026Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 12.01.2026
12-01-2026Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կարդալ ավելին