Իրավիճակը ճանապարհներին. 30.11.2022

30-11-2022

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին ձյուն է տեղում, իսկ Սևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Ջերմուկի, Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

+++

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Սևանի և Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Ապարանի, Արագածի, Էջմիածնի, Անիի, Ախուրյանի, Նաիրիի, Կոտայքի, Հրազդանի, Արմավիրի, Բաղրամյանի, Իջևանի, Բերդի, Մարտունիի, Վարդենիսի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։

Նոյեմբերյանի, Գորիսի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Մեղրիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, Վայքի, Կապանի, Տավուշի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ անձրև։
 
Նոյեմբերյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։
 
Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

 

Վերջին հրատապ նորությունները

Իրազեկում

27-08-2026

Ճանապարհաշինական աշխատանքներին և տուրիստական հոսքերին չխոչընդոտելու համար դեպի Կապան, Մեղրի կամ հակառակ ուղղությամբ ուղևորվող բեռնատարների ու կցորդիչով մեքենաների վարորդներին առաջարկում ենք նշված ճանապարհը շրջանցել Տաթև-Լծեն ճանապարհով։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը

19-08-2026

Վերոնշյալ աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու նաև Հ-61 և Տ-6-15 ճանապարհների հատման տեղամասից («Առինջ մոլի» խաչմերուկ) դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածը։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ ճանապարհահատվածը

18-08-2026

Որպես այլընտրանքային երթուղի առաջարկում ենք Նորաբաց բնակավայրից դեպի Հ-13 ճանապարհը։

Կարդալ ավելին