ՀՀ ճանապարհները 31.01.2021

31-01-2021

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Գորիս հատվածը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Գավառի, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Հարթավան-Քուչակ, Մարտունի-Վարդենիս, Արթիկ-Ալագյազ և Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածներում բուք է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

+++

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ հունվարի 31-ին, ժամը՝ 15:30 դրությամբ, Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհը երկկողմանի բաց է։ Կապալառու կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն բուքը դեռ շարունակվում է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

+++

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Ապարանի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։ Կոտայքի (Չայնի կոչվող հատված), Արագածի, Քաջարանի, Դիլիջանի, Վարդենիսի, Սիսիանի («Զանգեր» կոչվող հատված), Արտաշատի տարածաշրջանների, Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արթիկ-Ալագյազ և Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածներում բուք է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025

25-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 24.03.2025

24-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 23.03.2025

23-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին