News and announcements
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» շրջանակներում 30 տարուց ավելի չնորոգված 6կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվում է։
Շիրակի մարզի Հովունի և Վահրամաբերդ գյուղական համայնքներ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հիմնանորոգման ակտիվ ընթացք է։ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» շրջանակներում 30 տարուց ավելի չնորոգված 6կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվում է։
Աշտարակ-Թալին հատվածում բետոնապատման ակտիվ ընթացք է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ.Կարապետյանը հերթական աշխատանքային շրջայցը կատարեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» Ասիական Զարգացման Բանկ (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 42կմ ճանապարհահատված։
