Աշտարակ-Թալին հատվածում բետոնապատման ակտիվ ընթացք է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ.Կարապետյանը հերթական աշխատանքային շրջայցը կատարեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» Ասիական Զարգացման Բանկ (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 42կմ ճանապարհահատված։

Աշտարակ-Թալին հատվածում բետոնապատման ակտիվ ընթացք է։ Շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերության ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը, Վահան Մարտիրոսյանին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեց, որ 20.4 կմ երկարությամբ միակողմանի բետոնապատումն ավարտված է։ Տեղադրվել է շուրջ 20.8 կմ հիմք և 21.5 կմ ենթահիմք։ Աշխատանքներն ընթանում են կառուցվող ճանապարհի ամբողջ երկարությամբ՝ աշխատանքային մի քանի տեղամասերով։ Բացի բետոնապատումից, կատարվում են ժայռային հանույթի, ջրթող խողովակի տեղադրման աշխատանքներ: Թալին քաղաքի մոտակայքում կառուցվում է ուղեանց։
Последние новости
Հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածը՝ 11.3կմ ընդհանուր երկարությամբ
09-09-2026Информация доступна на армянском языке.
Читать большеՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ
08-09-2026Информация доступна на армянском языке.
Читать большеՔաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով
07-09-2026Информация доступна на армянском языке.
Читать больше