Հուլիսի 18-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էին այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին և Տրանշ 3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Ներկա էին շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների՝ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա», «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների, Ճանապարհի որակի հսկողությունն իրականացնող «Սաֆեժ» կազմակերպության և Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ։