Մեր մասին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
ՀՀ կառավարության 6 օգոստոսի 2021թ. թիվ 1298-Ա որոշմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 286.210.945286) վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։
+++
ՀՀ կառավարության 26.12.2019թ. «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1304-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1969–Ա որոշմամբ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության: Կազմակերպությունը «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:
Հիմնադրամի գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:
Հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտներն են՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված` ճանապարհաշինության ոլորտի կապիտալ և զարգացման (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերի ու աշխատանքների իրականացումը:
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-64/Հ-36/ (Բերդ)-Արծվաբերդ-Չինարի ճանապարհի կմ9+589-կմ14+160-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
29-05-2026Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 8-ը՝ ժամը 17.00:
Կարդալ ավելինՊարգևատրում՝ Հանրապետության տոնի առթիվ
28-05-2026Կարեն Շեկոյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ-36-/Մ-4/(Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար-Հ-37 ճանապարհի կմ56+500-կմ62+526-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
27-05-2026Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 8-ը՝ ժամը 16.00:
Կարդալ ավելին