Նորություններ և Հայտարարություններ

01-10-2026

Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջարկները

Մրցույթի ընթացակարգի համաձայն՝ այս փուլում բացվել են միայն տեխնիկական առաջարկները, իսկ ֆինանսական առաջարկները կբացվեն տեխնիկական գնահատման ավարտից հետո՝ սահմանված ընթացակարգով։

30-09-2026

Այցելություններ շինհրապարակներ

Շինարարների, նախագծողների, տեխհսկողների հետ քննարկումների առանցքում եղել են մի շարք ընթացիկ հարցեր, առկա խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերն ու սահմանված ժամկետներում որակյալ արդյունքի ապահովումը։

28-09-2026

Միջին նորոգում՝ Գյումրու փողոցներում

Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում ճանապարհաշինական ծրագրերի ծավալների ավելացման և քաղաքի ճանապարհային խնդիրների փուլային լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։

25-09-2026

Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգումը շարունակվում է

Մի քանի տեղամասերում կառուցվել են նոր հենապատեր, որոշ հատվածներում առկա հենապատերը նորոգվել են։