Հանդիպում՝ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի ներկայացուցիչների հետ
24-11-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը և հիմնադրամի այլ պատասխանատուներ այսօր հանդիպել են Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ, Asian Infrastructure Investment Bank) ներկայացուցիչների հետ։
Նարեկ Զուլալյանը, ողջունելով հյուրերին և ներկայացնելով ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությունները, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ԵՆԱԲ-ի հետ հնարավոր գործակցությամբ ու հեռանկարային ծրագրերի իրականացմամբ։
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը ԵՆԱԲ-ի ներկայացուցիչներին ծանոթացրել է Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի մանրամասներին և տարբեր տրանշներում իրականացված ու ընթացիկ աշխատանքներին։ Այնուհետև ներկայացվել է Արտաշատ-Սիսիան ճանապարհի կառուցման նախնական նախագիծը, դրանով նախատեսված աշխատանքների ծավալը։ Նշենք, որ այս հատվածի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2016 թվականին, և այժմ քայլեր են ձեռնարկվում մանրամասն նախագծի պատրաստման գործընթացը մեկնարկելու ուղղությամբ։
Հանդիպման մասնակիցները քննարկել են Արտաշատ-Սիսիան ճանապարհի կառուցման ծրագրի՝ նախագծման և շինարարության փուլերում ԵՆԱԲ-ի կողմից ֆինանսավորման կամ դոնոր այլ կազմակերպությունների հետ համաֆինանսավորման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի առաջիկա ծրագրերին ու դրանց համատեքստում փոխգործակցության հեռանկարներին։
Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները պատասխանել են հյուրերի բազմաբնույթ հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներն ու ուրվագծել հետագա անելիքները։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների ընդհանուր ֆիզիկական առաջընթացն այս պահին շուրջ 60 տոկոս է
20-11-2026Շինարարական աշխատանքներում միջինում ներգրավված է շուրջ 645 աշխատակից և 228 միավոր տարբեր նշանակության շինարարական տեխնիկա։
Կարդալ ավելինՃանապարհների մասին տեղեկատվություն՝ շուրջօրյա աշխատող 010 562533 և 8180 հեռախոսահամարներով
18-11-2026Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ճանապարհների անցանելիության վերաբերյալ ձեր բոլոր հարցերին։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2027/1Շ ծածկագրով մրցույթ
18-11-2026Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 21-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին