Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների ընդհանուր ֆիզիկական առաջընթացն այս պահին շուրջ 60 տոկոս է

20-11-2026

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։

Այս ճանապարհն ունի ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն։ Դրա կառուցմամբ էապես կմեծանան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալները, երթևեկության արագությունն ու հարմարավետությունը, ինչն իր հերթին շղթայական դրական ազդեցություն կունենա տնտեսության մյուս ճյուղերի վրա։

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը Հայաստանում իրականացվող այն եզակի ծրագրերից է, որն իր մեջ ներառում է ճանապարհային գրեթե բոլոր ենթակառուցվածքները միաժամանակ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, տրանսպորտային հանգույցներ և արհեստական այլ կառուցվածքներ։ Մեծ ծավալ են կազմում նաև հաղորդուղիների տեղափոխման և կառուցման աշխատանքները։

Շինարարական աշխատանքների ընդհանուր ֆիզիկական առաջընթացն այս պահին շուրջ 60 տոկոս է։ Տեխնիկական տեսանկյունից ամենաբարդ աշխատանքներն արդեն իսկ ունեն ավարտվածության բարձր ցուցանիշ։ Օրինակ՝ թունելների հորատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, իսկ բարդ ռելիեֆային պայմաններում արդեն իսկ իրականացվել է հողային աշխատանքների ավելի քան 90 տոկոսը։

Այս փուլում առավել ակտիվ տեմպով շարունակվում են արհեստական կառուցվածքների՝ կամուրջների, հենապատերի և թունելների ներքին երեսպատման ու հարդարման աշխատանքները։

Շինարարական աշխատանքներում միջինում ներգրավված է շուրջ 645 աշխատակից և 228 միավոր տարբեր նշանակության շինարարական տեխնիկա։

Վերջին նորությունները

Ճանապարհների մասին տեղեկատվություն՝ շուրջօրյա աշխատող 010 562533 և 8180 հեռախոսահամարներով

18-11-2026

Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ճանապարհների անցանելիության վերաբերյալ ձեր բոլոր հարցերին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2027/1Շ ծածկագրով մրցույթ

18-11-2026

Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 21-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/4Ս ծածկագրով մրցույթ

13-11-2026

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 23-ը՝ ժամը 15.00։

Կարդալ ավելին