Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիր

Ծրագրի  հիմնական նպատակն է` հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհը: 

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի 33 համայնքներով (167 419 ընդհանուր բնակչությամբ)՝ շարունակվելով մինչև Բագրատաշենի սահմանակետ:

Ծրագիրն իրականացվում է 2 փուլով՝ Վանաձոր-Թումանյան (38,45կմ) և Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ)։

Նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է իտալական «Լոտտի ինժեներիա» կազմակերպությունը՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքված պայմանագրի համաձայն: 

 

Ֆինանսավորման աղբյուրները՝

  • 1-ին փուլ (Վանաձոր-Թումանյան, 38,45կմ)՝ Եվրոպական ներդրումային բանկ (51 մլն եվրո) և ՀՀ կառավարություն (10․2 մլն եվրո)
  • 2-րդ փուլ (Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ, 51,74կմ)՝ Ասիական զարգացման բանկ (44.04 մլն եվրո) և ՀՀ կառավարություն (10․14 մլն եվրո)։

 

1-ին փուլի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2016թ․ սեպտեմբերին։ Ճանապարհահատվածը հիմնանորոգվել է և հանձնվել է շահագործման 2018թ․ դեկտեմբերի 24-ին։ Շինաշխատանքների արժեքը կազմել է 19,356 մլրդ դրամ։

 

Կապալառու կազմակերպություններ՝

  • «Արարատ ճանշին ՍՊԸ և Քոնսթրաքշն Քոմփանի Դորլիդեր ՍՊԸ» ՀՁ
  • «Ճանապարհ ՍՊԸ և Կամուրջշին ՓԲԸ» ՀՁ
  • «Կապավոր» ՍՊԸ

Տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություն՝ «Քոքս Քընսալթ ՋիԷմԲիԷյչ և Էջիս Ինտերնեյշընըլ» ՀՁ

 

2-րդ փուլի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018թ․ մայիսի 29-ին։ 

 

Կապալառու կազմակերպություններ՝

  • «Հորիզոն-95 ՍՊԸ և Օբերոսլեր ԿԱՎ Պիետրոս» ՀՁ
  • «Բլաք Սի Գրուփ և ԱԱԲ Պրոեկտ ՍՕԸ» ՀՁ
  • «Սուարդի» ԲԸ

Տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություն՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկություն

 

Ծրագրի շրջանակներում լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել։ Մասնավորապես, կատարվել են մի շարք կարևոր նախագծային փոփոխություններ և լրացուցիչ աշխատանքներ, ինչպիսիք են՝ նախկինում չնախատեսված  շուրջ 910մ կոյուղագծի և 5,8կմ 530մմ տրամագծով ջրագծի կառուցումը, նոր նախագծով կապի օպտիկամանրաթելային մալուխագծերի անցկացումը։ Իրականացվել է ճանապարհի՝ Ալավերդու քաղաքային հատվածի արտաքին լուսավորությունը։ Փոխվել է ճանապարհի 58-րդ կմ-ում ծրագիծը՝ աջակողմյան բարձր ժայռային զանգվածից հեռացնելու նպատակով։ Բարելավվել է Ալավերդի քաղաքի արևմտյան մուտքի երթևեկության անվտանգությունը։ Լրացուցիչ աշխատանքների շրջանակներում վերակառուցվել են նաև Ալավերդի քաղաքի զույգ կամուրջները։ 

2023թ. շինարարական աշխատանքներն ավարտվել են։ 

Ճանապարհահատվածի 610մ երկարությամբ մի տեղամաս հանվել է ծրագրից և որպես Օձունի տրանսպորտային հանգույցի մաս կառուցվելու է 2023թ.-ին ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում (խնայողությունների հաշվին) կիրականացվեն նաև Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերը։ Թունելների մանրամասն հետազոտման, ինչպես նաև հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների իրականացման նպատակով պայմանագիր է կնքվել «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ ԶեդԹի ՋիԷմԲիԷյչ (Ավստրիա) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՋիԷմԲիԷյչ (Ավստրիա) համատեղ ձեռնարկության հետ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և ԷմՍի Մոբիլիթի Քոնսալթնթս ՋիԷմԲիԷյչ)։

 

Վարկային համաձայնագիր