Վերականգնվել է Տավուշի մարզի Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով տարածաշրջանի այլ բնակավայրերի հետ կապող մոտ 3,67 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Վերականգնվել են հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, ջրահեռացման համակարգը, կառուցվել են կողնակներ, նորոգվել է ջրագիծը, տեղադրվել են ճանապարհային նշաններ և անվտանգության այլ էլեմենտներ, իրականացվել են մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ։