Պարզաբանում
Լրատվական կայքերից մեկում Աբովյան-Նոր Գյուղ ճանապարհի վերաբերյալ հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք.
Սույն թվականի մարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է Տ-6-38, /Հ-1/ (Աբովյան)-Նոր Գյուղ-Կոտայք-Զառ-Սևաբերդ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ19+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։
Կնքվել է պայմանագիր նախագծման մրցույթում հաղթած կազմակերպության հետ։ Այժմ նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նախագծի պատրաստ լինելուց հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում փորձաքննություն անցնելուն պես ՀՀ ՏԿԵՆ-ը կհայտարարվի նշված ճանապարհի հիմնանորոգման մրցույթ։
Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ ճանապարհը տեղական նշանակության է, որի սպասարկումը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հսկողության ներքո չէ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծերի պատրաստման մրցույթ
12-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 21-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՄիջին նորոգում՝ Մ-9 ճանապարհին
12-10-2026Ճանապարհի նորոգման շրջանակում ընդգրկված են ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին