Իրավիճակը ճանապարհներին. 02.03.2026

02-03-2026

Մարտի 2-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Մ-2, Տաթև-Քաշունի ոլորաններին առկա մերկասառույցի պատճառով անհրաժեշտություն է առաջացել՝ Կապանից և Սիսիանից ժամանակավորապես դադարեցնել կցորդիչով բեռնատարների երթևեկությունը։

+++

Մարտի 2-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

+++

Մարտի 2-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

+++

Մարտի 2-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարդենյաց լեռնանցքը և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սպիտակի, Վանաձորի, Հրազդանի Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Թումանյանի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Վերջին հրատապ նորությունները

Իրազեկում

27-08-2026

Ճանապարհաշինական աշխատանքներին և տուրիստական հոսքերին չխոչընդոտելու համար դեպի Կապան, Մեղրի կամ հակառակ ուղղությամբ ուղևորվող բեռնատարների ու կցորդիչով մեքենաների վարորդներին առաջարկում ենք նշված ճանապարհը շրջանցել Տաթև-Լծեն ճանապարհով։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը

19-08-2026

Վերոնշյալ աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու նաև Հ-61 և Տ-6-15 ճանապարհների հատման տեղամասից («Առինջ մոլի» խաչմերուկ) դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածը։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ ճանապարհահատվածը

18-08-2026

Որպես այլընտրանքային երթուղի առաջարկում ենք Նորաբաց բնակավայրից դեպի Հ-13 ճանապարհը։

Կարդալ ավելին