Երթևեկության սահմանափակում՝ Դիլիջանի թունելում

04-08-2025
Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) Դիլիջանի թունելով երթևեկությունը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։
 
Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը գիշերային ժամերին փակ է լինելու։
 
Ցերեկային ժամերին երթևեկությունը թունելով բաց է։
 
Գիշերային ժամերին Դիլիջանի թունելով երթևեկության վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Վերջին հրատապ նորությունները

Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի 6-7-րդ կմ-ում երթևեկության արագությունը սահմանափակվել է

20-10-2025

Հարգելի վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր, չգերազանցել արագությունը:

Կարդալ ավելին

Պայթեցման աշխատանքներ՝ Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման շրջանակում

11-10-2025

Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին

Դսեղից Աթան ճանապարհը ժամանակավորապես կփակվի

07-10-2025

Վարորդները նշված ճանապարհահատվածը կարող են շրջանցել Դսեղից Մ-6 ճանապարհով։

Կարդալ ավելին