Իրավիճակը ճանապարհներին. 05.03.2026

05-03-2026
Մարտի 5-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։
 
Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

+++

Մարտի 5-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։

+++

Մարտի 5-ին՝ ժամը 10:55-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։

+++

Մարտի 5-ին՝ ժամը 10:45-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

+++

Մարտի 5-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

+++

Մարտի 5-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառվ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները և Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Վերջին հրատապ նորությունները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

24-03-2026

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 24.03.2026

24-03-2026

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 23.03.2026

23-03-2026

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին