Իրավիճակը ճանապարհներին. 08.03.2026

08-03-2026

Մարտի 8-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճամբարակի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աշոցքի տարածաշրջանում բուք է։

+++

Մարտի 8-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան, Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը և Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Ճամբարակի, Թալինի, Անիի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի , Ապարանի, Արագածի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Արթիկի տարածաշրջանում բուք է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վերջին հրատապ նորությունները

Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհին

21-04-2026

Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես կփակվի Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհի երթևեկությունը

18-04-2026

Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյան բնակավայրերով։

Կարդալ ավելին

Երթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Մ-1 ճանապարհին

18-04-2026

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է հետևել ժամանակավոր ճանապարհային նշաններին և վահանակներին։

Կարդալ ավելին