Իրավիճակը ճանապարհներին. 11.01.2024

11-01-2024
Հունվարի 11-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Վայքի, Մարտունիի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Տավուշի, Սևանի, Գավառի, Աշոցքի, Ճամբարակի, Թումանյանի, Թալինի, Տաշիրի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
 
+++
 
Հունվարի 11-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
 
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

+++

Հունվարի 11-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը (Սարավանի լեռնանցք, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատված, Գորայք) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

+++

Հունվարի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վաղարշապատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Վերջին հրատապ նորությունները

Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի 6-7-րդ կմ-ում երթևեկության արագությունը սահմանափակվել է

20-10-2025

Հարգելի վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր, չգերազանցել արագությունը:

Կարդալ ավելին

Պայթեցման աշխատանքներ՝ Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման շրջանակում

11-10-2025

Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին

Դսեղից Աթան ճանապարհը ժամանակավորապես կփակվի

07-10-2025

Վարորդները նշված ճանապարհահատվածը կարող են շրջանցել Դսեղից Մ-6 ճանապարհով։

Կարդալ ավելին