Իրավիճակը ճանապարհներին. 13.01.2022

13-01-2022
Հունվարի 13-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի տարածաշրջաններում, Սարավանի լեռնանցքում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։
 
Անիպեմզա-«Անի» կայարան ճանապարհահատվածում, Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։
 
Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Ուշի-Արտաշավան, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները, Աշոցքի տարածաշրջանի ճանապարհները, Ջաջուռի, Քեթիի և Մեղրիի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ապարանի, Արագածի, Տաշիրի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ուշի-Արտաշավան, Սպիտակ-Լուսաղբյուր, Ստեփանավան-Թումանյան ճանապարհահատվածներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
 
Անիի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Սևանի կղզուց մինչև Հրազդան մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Հունվարի 13-ին՝ ժամը 20։30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Սարավանի լեռնանցքում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։
 
Անիպեմզա-«Անի» կայարան, Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածներում, Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։
 
Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Ուշի-Արտաշավան, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները, Աշոցքի տարածաշրջանի ճանապարհները, Ջաջուռի, Քեթիի և Մեղրիի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Սպիտակից դեպի Լուսաղբյուր ճանապարհահատվածը դժվարանցանելի է տեղ-տեղ մերկասառույցի պատճառով։
 
Անիի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Չարենցավանի, Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Հունվարի 13-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Ճամբարակի, Վանաձորի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Իջևանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։
 
Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։ Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։
 
Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
 
Ստեփանավան-Յաղդան-Այգեհատ, Օձուն-Արևածագ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Հունվարի 13-ին՝ ժամը 16։20-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Ճամբարակի, Վանաձորի տարածաշրջաններում ՝ ձնախառն անձրև։
 
Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։ Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։ Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
 
Ստեփանավան-Յաղդան-Այգեհատ, Օձուն-Արևածագ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

Հունվարի 13-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհներով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային hամակարգող ինժեները տեղում վերահսկում է ճանապարհների վիճակն ու սպասարկող կազմակերպության աշխատակիցների աշխատանքը։

+++

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի տարածաշրջանում՝ անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վերջին հրատապ նորությունները

Պայթեցում՝ Տրանշ-2-ում

22-04-2024

Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։

Կարդալ ավելին

Պայթեցում՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում

15-04-2024

Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին

Իրազեկում վարորդներին

11-04-2024

Սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթափահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից։

Կարդալ ավելին