Ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջի երթևեկությունը

15-07-2025
Նոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։ Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։
 
Այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով տրանսպորտային միջոցները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։
 
Հարգելի՜ քաղաքացիներ, հայցում ենք ձեր ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված անհարմարությունների համար։ Ձեռնարկվող աշխատանքները կարևոր են բոլորիս անվտանգության ու հարմարավետության համար։

 

Վերջին հրատապ նորությունները

Գիշերային ժամերին Արգավանդի խաչմերուկից մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ հատվածում երթևեկությունը սահմանափակվելու է

03-11-2025

Վարորդները կարող են գիշերային ժամերին նշված հատվածը շրջանցել տվյալ ճանապարհի բաժանարար գոտու աջ և ձախ ուղղություններով։

Կարդալ ավելին

Պայթեցման աշխատանքներ՝ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին

29-10-2025

Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին