Երթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Մ-1 ճանապարհին

18-04-2026

Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված` ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան բնակավայր տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։

Մասնավորապես, երթի մասնակից անձանց համար երթևեկությունը կթույլատրվի միայն ուղիղ, իսկ մյուս անձանց համար՝ միայն աջ ուղղությամբ, այնուհետև երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ երթևեկելի գոտիով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է հետևել ժամանակավոր ճանապարհային նշաններին և վահանակներին։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից մինչև 14:00, նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

 

Վերջին հրատապ նորությունները

Իրազեկում

27-08-2026

Ճանապարհաշինական աշխատանքներին և տուրիստական հոսքերին չխոչընդոտելու համար դեպի Կապան, Մեղրի կամ հակառակ ուղղությամբ ուղևորվող բեռնատարների ու կցորդիչով մեքենաների վարորդներին առաջարկում ենք նշված ճանապարհը շրջանցել Տաթև-Լծեն ճանապարհով։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը

19-08-2026

Վերոնշյալ աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու նաև Հ-61 և Տ-6-15 ճանապարհների հատման տեղամասից («Առինջ մոլի» խաչմերուկ) դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածը։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ ճանապարհահատվածը

18-08-2026

Որպես այլընտրանքային երթուղի առաջարկում ենք Նորաբաց բնակավայրից դեպի Հ-13 ճանապարհը։

Կարդալ ավելին