Իրավիճակը ճանապարհներին. 19.01.2026

19-01-2026
Հունվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Քեթիի լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած ճանապարհներին և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Գորիսի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
+++
 
Հունվարի 19-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքները, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած ճանապարհներին և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Արթիկի, Աշոցքի, Նաիրիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի Տավուշի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Հունվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան, Ոսկեպար-Ջուջևան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
 
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Սարավան-«Զանգեր» և Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհներին բուք է։
 
Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի Տավուշի, Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
 
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 26.01.2026

26-01-2026

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 25.01.2026

25-01-2026

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 24.01.2026

24-01-2026

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Կարդալ ավելին