Իրավիճակը ճանապարհներին. 22.02.2025

22-02-2025
Փետրվարի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Բաղրամյանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Հ-46 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հալիձորի բնակավայրի մոտ հատվածը ժամանակավորապես միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
+++
Փետրվարի 22-ին՝ ժամը 12:40-ի դրությամբ, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
+++
Փետրվարի 22-ին՝ ժամը 9:35-ի դրությամբ, Անիի, Նաիրիի, Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով պարեկային ծառայության հետ համագործակցաբար։
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Աշոցքի, Ամասիայի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։
Արարատի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի, Մասիսի, Վարդենիսի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վերջին հրատապ նորությունները
Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի 6-7-րդ կմ-ում երթևեկության արագությունը սահմանափակվել է
20-10-2025Հարգելի վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր, չգերազանցել արագությունը:
Կարդալ ավելինՊայթեցման աշխատանքներ՝ Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման շրջանակում
11-10-2025Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։
Կարդալ ավելինԴսեղից Աթան ճանապարհը ժամանակավորապես կփակվի
07-10-2025Վարորդները նշված ճանապարհահատվածը կարող են շրջանցել Դսեղից Մ-6 ճանապարհով։
Կարդալ ավելին