Իրավիճակը ճանապարհներին. 22.12.2023

22-12-2023
Առատ ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
+++
 
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Մեղրիի, Արարատի, Ջերմուկի, Աշոցքի, Անիի, Թալինի, Աբովյանի, Սիսիանի, Սևանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
 
Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17։05-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
 
Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Գառնի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
+++
 
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Գնդեվազ-Ջերմուկ, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Վերջին հրատապ նորությունները

Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի 6-7-րդ կմ-ում երթևեկության արագությունը սահմանափակվել է

20-10-2025

Հարգելի վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր, չգերազանցել արագությունը:

Կարդալ ավելին

Պայթեցման աշխատանքներ՝ Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման շրջանակում

11-10-2025

Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին

Դսեղից Աթան ճանապարհը ժամանակավորապես կփակվի

07-10-2025

Վարորդները նշված ճանապարհահատվածը կարող են շրջանցել Դսեղից Մ-6 ճանապարհով։

Կարդալ ավելին