Իրավիճակը ճանապարհներին. 23.12.2023

23-12-2023
 
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին բուք է՝ ցածր տեսանելիությամբ։
 
Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։
 
+++
 
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում բուք է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, Մարտունիի, Գորիսի, Աշոցքի, Արթիկի, Սպիտակի, Մեղրիի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները

Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի 6-7-րդ կմ-ում երթևեկության արագությունը սահմանափակվել է

20-10-2025

Հարգելի վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր, չգերազանցել արագությունը:

Կարդալ ավելին

Պայթեցման աշխատանքներ՝ Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման շրջանակում

11-10-2025

Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին

Դսեղից Աթան ճանապարհը ժամանակավորապես կփակվի

07-10-2025

Վարորդները նշված ճանապարհահատվածը կարող են շրջանցել Դսեղից Մ-6 ճանապարհով։

Կարդալ ավելին