ՀՀ ճանապարհները 28-01-2021

28-01-2021

Հունվարի 28-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Մարտունիի, Ապարանի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

+++

Հունվարի 28-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, Արտաշատի, Արարատի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վայքի (Սարավանի լեռնանցք), Գորիսի (Տաթևի խաչմերուկ) և Կապանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Վերջին հրատապ նորությունները

Իրազեկում

20-10-2026

Բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին

Կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

15-10-2026

Բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին

Իրազեկում

08-10-2026

Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Դսեղ-Թումանյան-Մարց ճանապարհով։

Կարդալ ավելին