«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծարագրի

26-12-2017

2017թ. դեկտեմբերի 18-ին շահագործման հանձնվեց Համաշխարհային Բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ֆինանսավորման շրջանակներում վերականգնված Հ-6 - Նոր Գեղի - Արգել - Արզական – Հրազդան, կմ10+000 - կմ25+323 և իջատեղ գ. Քաղսի, կմ0+000 - կմ1+570 ավտոճանապարհների 18.213կմ  ընդհանուր երկարությամբ հատվածները՝ հարակից փողոցներով։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1 984 մլն ՀՀ դրամ։ Պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է, կապալառուն՝ համատեղ գործունեության պայմանագրով գործող «Կոտայքի ՃՇՇ», «Սուարդի» ԲԸ-ի հայաստանյան մ/ճ-ն և «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով, հիմնանորոգման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Կոտայքի մարզպետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ և շահագրգիռ համայնքների ղեկավարները։

 

Վերջին նորությունները

Տեղի կունենան հանրային լսումներ

09-11-2026

Ազդակիր համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու։

Կարդալ ավելին

Մասնակցություն՝ «Զարգացող երկրների համար թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի նորարարական զարգացում» դասընթացին

09-11-2026

Դասախոսություններից բացի, կազմակերպվել են ճանաչողական այցելություններ առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են թվային տեխնոլոգիաների գործնական կիրառությանը։

Կարդալ ավելին

Տեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը

08-11-2026

Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։

Կարդալ ավելին