Հիմնանորոգվում է Ֆանտանով անցնող ճանապարհը
Հիմնանորոգվում է Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրով անցնող ճանապարհը՝ 2.3կմ երկարությամբ։ Տասնամյակներ շարունակ այս ճանապարհը չէր հիմնանորոգվել։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 700 մլն դրամ է։ Նախ կհիմնանորոգվի 700մ-ն‚ որի համար պետական բյուջեից դրամական միջոցներ հատկացվել են‚ այնուհետև շինարարը կանցնի մյուս հատվածների հիմնանորոգմանը։
Ճանապարհաշինության ընթացքում առաջացել էր ջրագծի խողովակների փոխարինման անհրաժեշտություն‚ ինչը «Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացվել է։ Ջրագծերի փոխարինման աշխատանքների ավարտից հետո շինարարությունը վերսկսվել է։ Գյուղամիջում կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման վաքեր‚ վերակառուցվում է ճանապարհի հիմքը‚ կփոխվի ծածկը‚ կտեղադրվեն անվտանգության տարրեր։
Հիմնանորոգվող ճանապարհը նաև զբոսաշրջային ուղղություն է։ Գյուղից 2կմ հեռավորության վրա է հայտնի Գութանասարը‚ որը զբոսաշրջային մեծ հետաքրքրություն է ներկայացնում։
Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։
Վերջին նորությունները
Տեղի կունենան հանրային լսումներ
09-11-2026Ազդակիր համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու։
Կարդալ ավելինՄասնակցություն՝ «Զարգացող երկրների համար թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի նորարարական զարգացում» դասընթացին
09-11-2026Դասախոսություններից բացի, կազմակերպվել են ճանաչողական այցելություններ առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են թվային տեխնոլոգիաների գործնական կիրառությանը։
Կարդալ ավելինՏեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը
08-11-2026Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։
Կարդալ ավելին