Հայտարարվել է Ագարակից դեպի թունել մոտ 32կմ ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթ

15-02-2022

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Ագարակից մինչև թունել մոտ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթ։

Մրցույթի արդյունքում ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է մատուցի Տրանշ 4-ի (Ագարակից մինչև թունել մոտ 32 կմ ճանապարհ) շինարարության տեխնիկական հսկողության բոլոր ծառայությունները՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Շինարարական աշխատանքների տևողությունը նախատեսվում է 36 ամիս: Թերությունների վերացման ժամանակաշրջանը սահմանված է աշխատանքների ավարտից հետո 365 օր:

Մոտ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի վարկային միջոցներով և ՀՀ պետական բյուջեից:

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. մարտի 16-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):

Մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://armroad.am/en/procurement/tenders

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին