Ծառատունկ՝ Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում

01-06-2026

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում ճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությունը կազմակերպել է ծառատունկ։ Նշենք, որ 4.5 հա տարածքը ծառատնկման նպատակով տրամադրել է Մեղրի համայնքը։

Հողի նախապատրաստման աշխատանքները մեկնարկել են ապրիլի սկզբին, որին հետևել է ծառատունկը. տնկվել է շուրջ 16200 ծառ, որից 10000-ը՝ կաղնի՝ որպես տվյալ տարածքին բնորոշ հիմնական տեսակ։ Որպես ուղեկցող ծառատեսակներ տնկվել է շուրջ 6200 վայրի պտղատու ծառ (խնձորենի, տանձենի, սալորենի), որոնք նպաստում են կենդանական աշխարհի համար սննդային ռեսուրսների ձևավորմանը և կենսաբազմազանության պահպանմանը։

Լիճքվազ տեղամասի ծառատնկմանը մասնակցել են ինչպես Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցող իրանական "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ի ներկայացուցիչներ, տարածքի բնակիչներ, այնպես էլ Մեղրիի թիվ 1 դպրոցի 3ա դասարանի աշակերտները` ծնողների և ուսուցիչների հետ։ Դպրոցի սաները տնկել են մոտ 100 ծառ։

Տնկված ծառերի խնամքը կլինի շինարարական կազմակերպության ուշադրության կենտրոնում։

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Ստեփանավանի Րաֆֆու փողոցը

08-06-2026

Աշխատանքները մեկնարկել են 2026թ. գարնանը, ավարտը նախատեսված է մինչև տարվա վերջ։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ դոնոր կազմակերպությունների հետ

05-06-2026

Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր փուլերում ծրագրի իրականացման ժամանակացույցին։ Հատկապես շեշտադրվել են ճանապարհային անվտանգության խնդիրները։

Կարդալ ավելին