Երթևեկության համար բացվել է Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհը

03-10-2025

Հոկտեմբերի 3-ին երթևեկության համար բացվել է Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանը, այլ պատասխանատուներ։ 

Այն կառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի հունվարին։ Կառուցվել է առաջին կարգի ճանապարհ, որն ապահովված է բոլոր ենթակառուցվածքներով։ Ճանապարհին առկա են ավելի քան 30 արհեստական կառուցվածքներ, շուրջ 25 ջրթող խողովակներ, անասնանցումներ, գյուղտեխնիկայի համար նախատեսված անցումներ և այլն։ Տեղադրվել է եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Սա կարևոր հատված է Երևանից Գյումրի տանող ճանապարհին։ 

Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ ՏԿԵՆ-ի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագետների անմիջական ջանքերի ու ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր աշխատակիցներին, նախագծող, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին, ծրագրին աջակցած բոլոր կողմերին արդյունավետ համագործակցության ու շնորհակալ աշխատանքի համար։

Առջևում նոր ծրագրեր են։

Վերջին նորությունները

Միջին նորոգում՝ Արագածոտն-Նոր Եդեսիա ճանապարհի կմ0+160-կմ9+800 հատվածում

21-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/100Շ ծածկագրով մրցույթ

20-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 26-ը՝ ժամը 15.00։

Կարդալ ավելին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն արժանացել են «Աշխատանքի վաստակի համար» մեդալի

19-10-2026

Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ։

Կարդալ ավելին