Հանդիպում՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամների հետ
05-11-2026
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) առաքելության անդամներին՝ ԿԶԵՀ-ի ենթակառուցվածքային և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Վերա Մատրոսովայի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։
Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ գործակցությունն ու Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի համատեղ իրականացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության և ԿԶԵՀ-ի ֆինանսավորմամբ։
Նշենք, որ առաքելության անդամներն այս շաբաթ եղել են Սյունիքում՝ ծանոթանալով Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքին։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել շինարարության որակի ու տեմպերի առնչությամբ։ Վերջիններս ներկայացրել են նաև որոշակի նկատառումներ, տեխնիկական առաջարկներ՝ աշխատանքների արդյունավետությունն է՛լ ավելի բարձրացնելու նպատակով։ Հատկապես ուշադրության կենտրունում են եղել կամուրջների, ուղեանցների, փոխհատումների կառուցմանը, դրանց սեյսմակայունությանն առնչվող հարցերը։
Անդրադարձ կատարելով Քաջարանի շուրջ 7կմ երկարությամբ թունելի կառուցման ծրագրին՝ տեղեկացվել է, որ կապալառու կազմակերպությունն առաջիկա ամիսներին կիրականացնի մոբիլիզացիա՝ ամբողջացնելով տեխնիկական միջոցներն ու աշխատանքային թիմը, որից հետո կմեկնարկեն բուն շինարարական աշխատանքները։ Նշվել է, որ նախատեսվում է առաջիկայում կազմակերպել Քաջարանի թունելի կառուցման կապալառուի, տեխհսկողություն իրականացնող ընկերության և աշխատանքների պատվիրատուի համատեղ հանդիպում՝ հստակեցնելու կողմերի հաղորդակցության ու աշխատանքների ձևաչափերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2026/106Շ ծածկագրով մրցույթ
04-11-2026Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 27-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է Լուսաղբյուր-Խնկոյան ճանապարհի 2.4կմ հատվածի հիմնանորոգման մրցույթ
04-11-2026Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 16-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի կմ0+000-կմ2+569 հատվածի և 2 հանգույցների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
03-11-2026Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին