Կհիմնանորոգվի Մարց գյուղի 700մ անանցանելի ճանապարհահատվածը

06-04-2026
Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղի՝ Ռուբեն Սևակի փողոցից 700մ երկարությամբ դեպի 2-րդ փողոց անցման հատվածն այժմ այս տեսքն ունի։ Անբարեկարգ, գրեթե անանցանելի փողոցը լուրջ խնդիրներ էր առաջացնում բնակիչների համար։
 
2026 թվականի՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրում ներառված է նաև այս հատվածի հիմնանորոգումը։ Արդեն 2-3 օր է՝ շինարարը սկսել է աշխատանքները, և մինչև աշուն գյուղացիները կունենան բարեկարգ փողոց։ Կհիմնանորոգվեն նաև դեպի դպրոց ու դեպի վարչական ղեկավարի գրասենյակ տանող մուտքերը։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին