Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել Սիսիան–Քաջարան ճանապարհային ներդրումային ծրագրի հյուսիսային հատվածի կառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։
Նիստի ընթացքում բացվել են կարճ ցուցակում ընդգրկված և մրցութային առաջարկ ներկայացրած ընկերությունների տեխնիկական առաջարկները, որոնք կուսումնասիրվեն գնահատող հանձնաժողովի անդամների կողմից։
Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսվում է կառուցել Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածը՝ շուրջ 27կմ երկարությամբ։ Հյուսիսային հատվածը կկառուցվի Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՄասնակցություն՝ Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակետում կայացած ՀՀ-ԻԻՀ միջգերատեսչական հանդիպմանը
02-10-2026Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները:
Կարդալ ավելինԲացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջարկները
01-10-2026Մրցույթի ընթացակարգի համաձայն՝ այս փուլում բացվել են միայն տեխնիկական առաջարկները, իսկ ֆինանսական առաջարկները կբացվեն տեխնիկական գնահատման ավարտից հետո։
Կարդալ ավելին