Ջրահեռացման և ջրամեկուսացման տարրերի մոնտաժում՝ թունելում

08-05-2026
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի շուրջ 450մ երկարությամբ թունելում իրականացվում է ջրահեռացման և ջրամեկուսացման տարրերի մոնտաժում։ Այն ավարտելուց հետո կմեկնարկեն թունելի երեսարկի պատերի բետոնացման աշխատանքները։
 
Շինարարությունը շարունակվում է Քաջարան-Ագարակ հատվածում առկա մյուս թունելում նույնպես։ Ակտիվ ընթացքի մեջ են ճանապարհի հողային պաստառի, արհեստական կառույցների, կամուրջների, փոխհատումների կառուցման աշխատանքները։
 
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

 

Վերջին նորությունները

Սիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք

10-06-2026

Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։

Կարդալ ավելին