2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2026թ. երրորդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն, 2025 թվականի նույն ժամանակաշրջանում այդ թիվը 3116 էր։
Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։ Հարցումներին, դիմումներին և գրություններին հիմնադրամն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2026թ. երրորդ եռամսյակում արձանագրվել է 975 ելից գրություն։ Նախորդ տարի երրորդ եռամսյակում ելքային գրությունների թիվը 1167 էր։
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Վերջին նորությունները
Տեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը
08-11-2026Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամների հետ
05-11-2026Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության և ԿԶԵՀ-ի ֆինանսավորմամբ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2026/106Շ ծածկագրով մրցույթ
04-11-2026Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 27-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին