Սիսիան-Քաջարանի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչները ծանոթացել են տեղանքի առանձնահատկություններին

10-02-2026
Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի (24կմ) կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային բաց մրցույթի շրջանակում շինաշխատանքներով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ։
 
Այցի ընթացքում նրանք եղել են այն տարածքներում, որտեղ նախատեսվում է իրականացնել Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարությունը, ծանոթացել են տեղանքի առանձնահատկություններին, ռելիեֆին և ճանապարհի նախագծային լուծումներին։
 
Դաշտային այցից հետո ճանապարհաշինությամբ հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուների հետ, ներկայացրել իրենց հետաքրքրող հարցերն ու առաջարկները։
 
Հիշեցնենք, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային՝ 24կմ երկարությամբ հատվածի կառուցումն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Եվրոպական ներդրումային բանկի (EIB) և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։

 

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին