Մասնակցություն՝ Ճանապարհների ձմեռային սպասարկման, դիմակայունության թեմայով համաշխարհային համագումարին
11-03-2026
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը մարտի 10-ից 13-ը Ֆրանսիայի Շամբերի քաղաքում մասնակցում են Ճանապարհների ձմեռային սպասարկման, դիմակայունության թեմայով համաշխարհային համագումարին։
Համագումարի նպատակն է միավորել տարբեր երկրների ճանապարհային ենթակառուցվածքների ձմեռային սպասարկմամբ շահագրգիռ կողմերին՝ քննարկելով ճանապարհների սպասարկման ոլորտում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումները։ Թեման հատկապես կարևորվում է կլիմայի փոփոխության մարտահրավերների համատեքստում։
Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած ճանապարհային փորձագետներ, գիտնականներ, մասնագետներ, ինչպես նաև ճանապարհների սպասարկման ոլորտը համակարգող պաշտոնյաներ։
Համագումարի պատվիրակների կողմից ներկայացվում է միջազգային փորձը, ներկաները ծանոթանում են նաև այս ոլորտում կիրառվող նորագույն տեխնիկային։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին