Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը
Ընթացքում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+000 հատվածի հիմնանորոգումը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող անապարհն անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով և Մուսայելյան գյուղով։ Այս ճանապարհով իրար են միանում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։
Կապալառուի կողմից տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Ասֆալտապատման աշխատանքներից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/4Ս ծածկագրով մրցույթ
13-11-2026Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 23-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԴասընթաց՝ FIDIC պայմանագրերի կառավարմանն ու գնման գործընթացների վերաբերյալ
13-11-2026Ճանապարհային դեպարտամենտն իրականացնում է խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, և այդ ծրագրերը կյանքի կոչելիս կարևորվում է մասնագետների կարողությունների զարգացումը։
Կարդալ ավելինՄիջին նորոգում՝ Մ-6-ում
13-11-2026Միջին նորոգման շրջանակում կատարվել է ճանապարհային ծածկի վերին շերտի ֆրեզավորում, փոսային նորոգում։ Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։
Կարդալ ավելին