Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026
ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Հ-10, /Հ-8/ (Ոսկետափ)-Վեդի-Լանջառ-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+450 - կմ9+250 հատվածը՝ 3.9կմ երկարությամբ։ Նորոգվող ճանապարհահատվածն անցնում է Արարատի մարզի Վեդի քաղաքով։
 
Աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ 2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Մյուս հատվածի շինարարությունը շարունակվում է ընթացիկ տարում։ Ներկա պահին իրականացվում են մայթերի, ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ։
 
Նորոգվելու են նաև իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա կամուրջները։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
 

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին